Ավելացնեմ, սա այն դատավորն է, որ Ռ.Քոչարյանին ազատեց կալանքից և, եթե չեմ սխալվում,որի վրա քր.գործ կա (կար) հարուցված։ Բաս, կասեր Պեպոն։Դե ինչ,շնորհավորում ենք ռև անշիստներին,որոնք… Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրել է. Երբ արդարադատության նախարար նշանակվեց Կ.Անդրեասյանը,իմ մոտ էլ հավատ առաջացավ, որ առանց ցն ցումների,առանց տորբեդահարվող օրենսդրական նոր փոփոխությունների(վեթինգի), կարելի է

իրականացնել դատարավարական բարեփոխումներ։ Սակայն ԲԴԽ-ի վերջին,Զարուհի Նախշքարյանի արդարացմանը վերաբերող, կայացրած որոշումը լավատեսության հիմք չի տալիս։Եվ հանկարծ «ամպրոպ անամպ երկնքից»՝հունվարի տադնչերսին տեղի ունենալիք ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովում Դատավորների միության

նախագահի պաշտոնում առաջադրվում է ոչ այլ ոք,քան Վերաքննիչ դատարանի տխրահռչակ դատավոր Ալ.Ազարյանը։ Հիշեցնեմ,սա այն դատավորն է,որ մարտի մեկի գործով 9 մեղադրական դատավճիռ է կայացրել, որոնց մեծ մասը դատապարտվել է մեկ ոստիկանի ցուցմունքով,և դրանք բեկանվել են ՄԻԵԴ-ում։

Այսինքն,մի անբարոյական ոստիկանի ու նրանից ավելի անբարոյական դատավորի կամքով անմեղ մարդիկ դա տապարտվել են հանիրավի ու դրա համար վճարել ենք …մենք։ Կրկնակի։ Առաջին, որ այդ բարոյազուրկ ոստիկաններին ու դատավորին մեր հարկերից աշխատավարձ է վճարվել,երկրորդը, որ ՄԻԵԴ որոշմամբ պետությունը,նորից մեր հարկերից,վճարել է տուժածներին ։ Ավելացնեմ,սա այն դատավորն է, որ Ռ.Քոչարյանին ազատեց կալանքից և, եթե չեմ սխալվում,որի վրա քր.գործ

կա (կար) հարուցված։ Բաս, կասեր Պեպոն։Դե ինչ,շնորհավորում ենք ռև անշիստներին,որոնք կարողանում են իրենց մտածած սցենարը թելադրել իշխանությանը, որը փորձում է պայքարել այս մինչև ուղն ու ծուծը կաշառքի ու մեղքի մեջ թաթախված դատաիրավական համակարգի դեմ։Բայց դե քանի կան Լևոնի կամակատար Գ.Ջհանգիրյանն ու ՔՊ-ին«հավերժ նվիրված» այդ Հրոյի աշխատակազմի ղեկավար Վլ.Վարդանյանը,բարեփոխման մի սպասեք,այլ ընդհակառակը՝կոռուպցիոներ դատավորների դեպի վեր բարձրացմանը,դրանով
հուսահատեցնելով և հիասթափեցնելով նորանշանակ նախարարին,նաև հեղինակազրկել փորձելով։Մեկը՝ պրակտիկորեն,մյուսը՝թեորեն… Հ.Գ.Եթե ոմանք

մոռացել են,ես կհիշացնեմ։Վարչապետ Փաշինյանը 2019-ի մայիսի քսանին դատավորների մասին հնչեցրած իր տեսլականում պարզ և աներկբա հայտարարեց՝այն դատավորները,որոնց կայացրած մեղադրանքները բեկանվել են ՄԻԵԴ-ում,տեղ չունեն ՀՀ դատական համակարգում,նրանք պետք է հեռանան։ՀԵՌԱՆԱ՛Ն,ՈՉ ԹԵ ԲԱՐՁՐԱՆԱՆ։Սա ի գիտություն պարոնայք Գ.Ջհանգիրյանին և Վլ.Վարդանյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *