Փիղն էր պակասում, էն էլ «պառաշուտով» իջավ: Այդ ի՞նչ գաղտնի փաստաթղթերի է տիրապետում տիկին Նաիրա Զոհրաբյանը, որ… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. «Տասնքանի տարի մենք պա տանդ էինք մարտի մեյին, տասնքանի տարի ԵԽ-ում և Եվրոպական պառլամենտում թք ում էին մեր երեսին, սակայն այսօր կարող ենք արձանագրել, որ 2008 թվականի մարտի մեյին կանխվեց այն, ինչը ցավոք, հնարավոր չեղավ կամ չստացվեց կանխել

2018 թվականին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ եղել է մարտի մեկի հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ, ծանոթացել է այդ հարցով բոլոր գաղտնի փաստաթղթերին և կարծում է, որ գալու է այդ Նյուրնբերգի ժամանակը, ճշմարտությունը բացահայտվելու ու պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր ՀՀ-ն սարքել էին մարտի մեկի պ

ատանդ։ Փիղն էր պակասում, էն էլ «պառաշուտով» իջավ։ Նկատե՞լ եք, վերջին օրերին ով ասես շահարկում է Մարտի մեյի թեման։ Եթե քոչարյանականների ու նիկոլականների մոտիվացիան այս հարցով հասկանալի է, ապա տիկին Զոհրաբյանի անհանգստությունը առնվազն տարօրինակ է։ Այդ ի՞նչ գաղտնի փաստաթղթերի է տիրապետում տիկին Նաիրա Զոհրաբյանը, որ մինչ հիմա որևէ մեկին հայտնի չէ։ Եթե բան գիտեր, ինչո՞ւ

էր եվրոպական պառլամենտներում «պ ատանդի» կարգավիճակում տա նջվում։ Էլի Ծառուկյանն էր մեղավո՞ր, թե՞ այլ հանգամանքներ կային։ Տիկինը ցավում է, որ 2018 թվականին չի կրկնվել նույն արյու նահեղությունը, և հեղափոխությունը հաղթել է։ Բայց մոռանում է, որ այդ օրերին ինքն էլ, իր Ծառուկյանն էլ Փաշինյանի ոտքերն ընկած համոզում էին, որ իրենք սատարում են հեղափոխությանը։ Ավելին՝ հենց նրանց օգնությամբ հին Հայաստանում

վարչապետ դարձավ Փաշինյանը, որից հետո ԱԺ-ն լուծարվեց և նշանակվեցին նոր խորհրդարանական ընտրություններ։ Իսկ հիմա պա յքարի նոր օջախ է գտել պրպտուն տիկինը, ասում է՝ պիտի պատասխան տան նրանք, ովքեր Հայաստանը սարքել են մարտի մեկի պա տանդ։ Հասկացա՞ք, ոչ թե պատասխան է ակնկալում մարտի 1-ը իրականացնողներից, այլ հետո այդ հարցը հետապնդողներից։ Միաժամանակ, ընդգծում ենք, ափսոսում է, որ 2018-ին մարտի մեկով չի կանխվել

հեղափոխությունը։ Կափսոսի, բա ի՞նչ կանի։ Եթե կանխվեր, ինքն ու Ծառուկյանը հիմա էլի բազմած կլինեին ԱԺ-ներում, ինքն էլի եվրոպաներում «պա տանդ» կաշխատեր ու ամեն անգամ հաջող շոփինգով կվերադառնար Հայաստան՝ նախագահելու Մարդու իրավունքների հանձնաժողովներն ու այդ կարգի այլ կառույցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *